Խոշոր ավտովթար Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40 ին Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Վազ 21-07 մակնիշի՝ 777 ՕՕ 87 և BYD մակնիշի Տ 4153 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վթարի հետևանքով BYD-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է մայթին: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արկադի Ավագյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: