Րաֆֆի Հովհաննիսյան. Վաղը հրապարակում սկսվում է հանրային խորհուրդ-ֆորումը (տեսանյութեր)
Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի կամ բացօթյա ասուլիսի փոխարեն ռոք համերգ է: Մինչ համերգի մեկնարկը արդեն 7 օր շարունակ հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց ելույթ ունեցող «Ոստան հայոց» և «Որդան Կարմիր» խմբերին ու ևս մեկ անգամ հիշեցրեց, որ վաղը ժամը 17-ին Ազատության հրապարակում սկսվում է հանրային խորհուրդ-ֆորումը:
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր հենց Ազատության հրապարակում կազմակերպել հասարակական ֆորում, որտեղ կքննարկվի այլընտրնաքային կառավարության, իշխանության կազմը, ինչն ընդունվեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից:
Ր. Հովհաննիսյանն այսօր հիշեցման կարգով հայտարարեց, որ վաղը «ապագա Հայաստանի իր տեսակետը» կներկայացնի հենց Նիկոլ Փաշինյանը, իսկ երկուշաբթի՝ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ մարտի 25-ին Ազատության հրապարակում «Բարի հեղափոխությանը» կմիանա «Եմփիռեյ» ռոք-խումբը:
Այս պահին դեռ համերգը շարունակվում է, ինչին ակտիվորեն մասնակցում են թե Րաֆֆի Հովհաննիսյանը, թե վերջինիս կինն ու ավագ որդին:
Մանրամասները 168.am-ի տեսանյութերում: