Բաժիններ՝

Արագածոտնի մարզում բախվել են «Վազ 2106»-ն ու «ԲՄՎ»-ն. կան վիրավորներ (լուսանկարներ)

Երեկ՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում, Երևան քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ, 35-ամյա Գրիգոր Գալստյանը, վարելով «Վազ 2106» մակնիշի 63 ՏՍ 672 համարանիշի ավտոմեքենան, Ապարանից դեպի Աշտարակ ընթանալիս բախվել է համընթաց երթևեկող, Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ, 59-ամյա Սուրեն Շահվերդյանի վարած «ԲՄՎ 520» մակնիշի 08 ՕՕ 707 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդ Գ. Գալստյանը և նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 64-ամյա Էդուարդ Խալաթյանը, և 62-ամյա Սամվել Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Փաստթի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արսեն Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

06-01 06-02 06-03 06-04 06-05 06-06

Shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս