Նախկին պատգամավոր Նվեր Չախոյանի և Ճվճվ Արոյի որդիները բերման են ենթարկվել ոստիկանություն
Երեկ՝ մարտի15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել 2 երիտասարդի։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։30-ի սահմաններում Թումանյան փողոցի 2-րդ անցուղի թիվ 5 շենքի մոտ քրեական հետախուզության աշխատակիցները կասկածանքով զննել են «Մերսեդես Բենս 450» մակնիշի 008 ՈՈ 02 համարանիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայում հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ՝ 06 գրամ դեղնականաչավուն զանգվածքով և մեկ կաթուցիչ։
Նշված ավտոմեքնայում է եղել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նվեր Չախոյանի տղան՝ 22-ամյա Նարեկ Չախոյանը և Երևան քաղաքի ավագանու անդամ, Ճվճվ Արո մականվամբ Արա Վարդանյանի տղան, 21-ամյա Սարգիս Վարդանյանը։