Եռագույնն ինձ ուժ տվեց. Արթուր Սարկիսով
Հայաստանի հավաքականի և Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը, ով երեկ «Ռոստովի» հետ խաղում դարձել է դուբլի հեղինակ, հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին։
«Ես բացեցի գոլերիս հաշիվը «Վոլգայի» կազմում, ընդ որում՝ դուբլ ձևակերպեցի։ Դրա հիմնական պատճառն այն է, որ ես արդեն խաղում եմ իմ դիրքում՝ հարձակման կրակագծում։
Խաղադաշտ էինք դուրս եկել միմիայն հաղթանակի համար, և լավ է, որ ամեն ինչ ստացվեց մեզ մոտ։ Իսկապես որ մեր օրն էր։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին ջերմ աջակցության համար։ Տրիբունաներում նույնիսկ տեսա հայ երկրպագուներին՝ Հայաստանի դրոշով։ Դա ինձ ուժ տվեց», – ասել է Սարկիսովը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը