Ո՞վ է «Քիմպրոմի» տերը. մամուլ
««Ժամանակի» տեղեկություններով, հայտնի «Վանաձորի քիմպրոմ» գործարանը պատկանում է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
««Նաիրիտ» գործարանի նման այս հսկան ևս տարիներ շարունակ ձեռքի ձեռք է անցել՝ այդպես էլ չվերագործարկվելով: Ա. Մովսիսյանի կողմից պարբերաբար հայտարարություններ են եղել, թե շուտով «Քիմպրոմը» կվերագործարկվի, պարարտանյութ կարտադրի կամ այլ արտադրություն կկազմակերպի, սակայն և ոչ մ ծրագիր լիարժեք չի իրականացվել:
Ա. Մովսիսյանը սեփականացնելով այդ հսկան՝ երբեք այնպիսի ներդրում չի կատարում, որ այն աշխատի, բայց և թույլ չի տվել, որ «Քիմպրոմը» դառնա մեկ ուրիշի, միգուցե համապատասխան ներդրումների հնարավորություն ունեցող գործարարի սեփականությունը: Այս հարցի հետ կապված մեզ չհաջողվեց Ա. Մովսիսյանից մեկնաբանություն ստանալ»: