Երևանի ավագանու ընտրություններում ցուցակը պետք է գլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը

Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ նաև Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Նա հայտարարեց, որ Հայաստանը հիմա ունի միայն կեղծված սնունդ, կեղծված ընտութուններ: Բայց նշեց, որ եթե կեղծված սնունդը կվնասի տասը կամ քսան մարդու, ապա կեղծված ընտրությունները կվասեն, կոտնահարեն բոլորի իրավունքները:

Ա. Պողոսյանը նշեց, որ չկա լավ կամ վատ նախագահ, կա ընտրված կամ չընտրված նախագահ: Պողոսյանը հանդես եկավ նաև առաջարկով՝ կապված սպասվող Երևանի ավագանու ընտրությունների հետ:

Ըստ նրա՝ ընտրություններին պետք է թիմով մասնակցել ու հաղթանակ տանել, իսկ ցուցակը պետք է գլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ նրան հաջորդեն՝ Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը:

Իսկ Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուքասզյանը հայտարարեց, որ պետք է մեկնարկվի պետականության նոր գարունը. «Պատրա՞ստ եք դառնալ Րաֆֆու ընտրական բանակը: Րաֆֆու թիմն իր ժողովուրդն է: Հայ ժողովրդի արգանդը չի չորացել, հանձնարարի խնդիր դիր ու կհայտնեվ զավակները»:

Տեսանյութեր

Լրահոս