Բաժիններ՝

Ոստիկանությանը չէր հաջողվել բերման ենթարկել Սուրենյանցին

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այսօր ևս չէր ներկայացել իր իսկ քրեական գործով դատավարությանը, որը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ ոստիկանությունն էլ չէր կարողացել նրան բերման ենթարկել՝ չնայած դատարանի որոշմանը։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ոստիկանությունից դատարանին գրավոր տեղեկացրել էին, թե Ս.Սուրենյանցի բնակության վայրն իրենց անհայտ է՝ նշելով, որ այցելել են Սուրենյանցի բնակարան, բայց պարզվել է, որ նա 2009թ. բնակարանը վաճառել է Գրիգոր Բաբաջանյանին։

Այդուհանդերձ, դատարանը ձեռնպահ մնաց Սուրեն Սուրենյանցի նկատմամբ հետախուզում հայտարարելուց, քանի որ վերջինիս փաստաբան Կարապետ Գալստյանը դատարանին խոստացավ հաջորդ դատական նիստին ապահովել նրա ներկայությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 21-ին:

Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իբր խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Գ.Ղասաբյանի վստահությունը, վերցրել և խարդախությամբ տիրացել է 508.000 դրամ գումարին։ Սուրենյանցը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս