Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզում փրկարարները վարորդի դին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր` մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Առավոտյան ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիներից, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի` Նորակերտ գյուղի վարչական տարածքում վթարի է ենթարկվել «Ֆոլցվագեն Վենտո» 14 ՕՕ 755 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը` Մեծ Մասրիք գյուղի բնակիչ, 40-ամյա Իշխան Խլղաթյանը, տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս բերելու համար Վարդենիսի հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկա են օգտագործել:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ-քննչական խմբի աշխատակիցները:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացածը «Գազել»-ի վարորդ էր, ով գիշերը «Գազել»-ը կայանել է և վերցրել է եղբորը պատկանող «Ֆոլցվագեն Վենտո»-ն, ինչից հետո վթարի է ենթարկվել:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ըստ տեղեկությունների` վթարը տեղի է ունեցել գիշերը, և գյուղացիները միայն առավոտյան են հայտնաբերել ավտոմեքենան և մահացածի դին:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս