Բաժիններ՝

Միայն մազոխիստը կցանկանա խաղալ Բարսելոնայի հետ. Մյուլեր

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանության մասին։

«Բնականաբար, չենք ցանկանում խաղալ «Բարսելոնայի» հետ։ Նա, ով ցանկանում է քառորդ եզրափակչում խաղալ կատալոնացիների հետ, մազոխիստ է», – գերմանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ են դուրս եկել «Բորուսիան», «Ռեալը», ՊՍԺ-ն, «Յուվենտուսը», «Գալաթասարայը», «Բարսելոնան» «Բավարիան» և «Մալագան»։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս