Ռաֆայել Նադալը փայլուն հաղթանակ տարավ Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ. Ինդիան Ուելս
«Ինդիան Ուելսի» մրցաշարի քառորդ եզրափակիչում իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 2 սեթում գեղեցիկ հաղթանակ տարավ աշխարհի 2-րդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ (6։4, 6։2)։
Կիսաեզրափակիչում Ռաֆան կմրցի չեխ Թոմաշ Բերդիխի հետ, ով 6։4, 6։4 հաշվով պարտության է մատնել ՀԱՀ-ը ներկայացնող Քևին Անդերսոնին։
Նշենք, որ երկարատև բացակայությունից հետո Ֆեդերերն իր վարկանիշով ամենաբարձր թենիսիստն էր, ում պարտության մատնեց Նադալը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը