Գագիկ Ծառուկյանը ցանկանում է գնել «Արմավիան»
«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Արմավիա» ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովի հանդիպման մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Խնդիրը վերաբերում է «Արմավիա» ընկերության վաճառքին»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Ծառուկյանը մտադիր է գնել և Բաղդասարովին համոզում է, որ այն սնանկ հայտարարի, որից հետո կկայանա վաճառքը: Սակայն սրան դեմ է կառավարությունը, քանի որ չվճարված աշխատավարձերը կհանգեցնեն բողոքի, ուստի ուզում են, որ վաճառքը կայանա պարտքերի հարցը լուծելուց հետո:
Ի դեպ, բանակցություններ են ընթանում նաև արտասահմանյան 2 ընկերությունների՝ ամերիկյան «Վիրջին Ատլանտիկի» և իտալական մի ընկերության միջև, սակայն Ծառուկյանի մտադրությունը խանգարում է այս բանակցություններին»: