Բաժիններ՝

Կասի՞ Սերժ Սարգսյանն իր «պատշաճության խոսքը». մամուլ

«Պետությունը, պետական այրն իրավանք չունի փողոցային բանակցությունների գնալ։ Այլ բան է, որ որպես անձ, խղճի մտոք, նաև իրավիճակը հասկանալու համար՝ մոտենա, պատշաճության իր խոսքն ասի։ Իսկ, ընդհանուր աոմամբ, եթե ինչ-որ մի բան են քննարկում, փողոցում երբեք չեն քննարկում, դրա համար հատուկ տեղեր և մոտեցումներ կան։ Չի կարելի պետությունը էժանացնել և դարձնել միտինգային եղանակով լուծումեերի խնդիր»,– «Առավոտի» հարցին՝ ի՞նչ կլինի, եթե Սերժ Սարգսյանը գնա Ազատության հրապարակ՝ ՐաՓՓի Հովհաննիսյանի հետ խոսելու, ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանը։

Նա նաև հավելեց. «Մենք բարեփոխումների ծրագիր ենք իրականացնելու, և ովքեր այդտեղ կմասնակցեն՝ փառք ու պատիվ իրենց։ Ովքեր որ պայքարում են, նրանց պետք է դրական մոտեցում ցույց տալ բայց դա չի նշանակում, որ նրանց կարծիքը վերջին ատյանի ճշմարտություն է»,- Գալուստ Սահակյանի խոսքը մեջբերում է «Առավոտ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս