Չավին բաց կթողնի Ռայո Վալեկանոյի հետ հանդիպումը
«Բարսելոնայի» մարզչական շտաբը թիմի կիսապաշտպան Չավիին հանգստանալու հնարավորություն կտա։
Խնդիրն այն է, որ «Միլանի» հետ հանդիպմանը կիսապաշտպանի մասնակցությունը գտնվում էր հարցականի տակ, սակայն բժիշկները կարողացան բուժել նրան, բայց դաշտից հեռանալուց Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը ոչ ուժեղ ցավ զգաց։
Վիճակը չբարդացնելու համար, մարզչական շտաբը որոշում է կայացրել Չավիի առաողջությունը չվտանգել և թույլ տալ նրան մի որոշ ժամանակով հանգստանալ, ուստի նա չի մասնակցի «Ռայո Վալեկանոյի» հետ առաջիկա հանդիպմանը։ Այս մասին տեղեկանում ենք կատալոնացիների պաշտոնական կայքից։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը