ՀԱԿ-ի ցուցակում կլինեն նոր անուննե՞ր
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/02-e1352387368900.jpg)
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ Երևանի ավագանու ընտրություններին ՀԱԿ-ի նախընտրական ցուցակում, ամենայն հավանականությամբ, մեծ տեղ կզբաղեցնեն երիտասարդները։ Կայքի տեղեկություններով` ցուցակի առաջին երկու տեղերը կզբաղեցնեն քաղաքական ակտիվ գործիչներ, մյուս տեղերը կհատկացվեն ՀԱԿ երիտասարդությանը։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԱԿ-ը դեռևս հույս ունի, որ ընդդիմությունը միասնաբար կմասնակցի ավագանու ընտրություններին, «սակայն հավանականությունը քիչ է»։