Լավագույն ռմբարկուի համար պայքարում շատ ուժեղ մրցակիցներ ունեմ. Մովսիսյան
«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ իրեն բարդ է առանձնացնել Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուի կոչման համար իր մրցակիցներից որևէ մեկին։
Այս պահին Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողն իր ակտիվում 12 գնդակ ունի և Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը։
«Բարդ է որևէ մեկին առանձնացնել։ Շատ ուժեղ մրցակիցներ ունեմ։ Կերժակովը, Տրաորեն, ինչպես նաև իմ հայրենակից Արազ Օզբիլիսը։ Իհարկե նաև մեծագույն ֆուտբոլիստ Սամուել Էտօն, ով բազմիցս ապացուցել է իր կարգը»,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում Gazeta.ru կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը