Բաժիններ՝

Փոխգնդապետ Գևորգ Մարտիրոսյանը իր որդու հետ առևանգել է քաղաքացուն՝ ջիպի բեռնախցիկի մեջ խցկելով

ՀՀ Պաշտպանության նախարարության Քննչական ծառայությունում Ոստիկանությունից նյութեր են փոխանցվել մարտի 6-ին Երևանում տեղի ունեցած մի միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 1 հասցեի դիմաց ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով բախվել են երեք մեքենաներ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ պահին վիճաբանություն է տեղի ունեցել վարորդների միջև, որի ժամանակ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեկ այլ անձի հետ «Մերսեդեսի» վարորդին բռնությամբ մտցրել են իրենց մեքենայի բեռնախցիկը և տարել:

Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել պարտք ու պահանջի շուրջ, ու ոմն Գևորգ և Էդուարդ ծեծի են ենթարկել Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 32-ամյա Արայիկ Շառոյանին, կոտրել նրան պատկանող «Մերսեդես» մակնիշի՝ 27 ՕՕ 616 համարանիշի ավտոմեքենան, այնուհետև բռնի ուժով նրան գցել «Գրանդ Շերոկի» մակնիշի՝ 77 ՍԼ 888 համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և իր կամքին հակառակ տարել անհայտ ուղղությամբ:

Նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ 24-ամյա Տիգրան Բաբլոյանը Ոստիկանության էրեբունու բաժին հայտնել է, որ մարտի 6-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, իր «Մերսեդես» մակնիշի՝ 27 ՕՕ 616 համարանիշի ավտոմեքենայով Ագաթանգեղոսի փողոցով անցնելիս է եղել, երբ «Գրանդ Շերոկի» մակնիշի ավտոմեքենայով 2-3 անգամ հարվածել են իր ավտոմեքենային, հետո կրկեսի մոտ կանգնեցրել իր ավտոմեքենան:

Ինքը փորձել է դիմել փախուստի, սակայն «Գրանդ Շերոկի» վարորդը վազել, բռնել է իրեն և իր կամքին հակառակ՝ բռնությամբ խցկել են «Գրանդ Շերոկիի» բեռնախցիկի մեջ և առևանգել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնականի և էրեբուն բաժինների ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գևորգը ՝ նույն ինքը Արշակունյաց պողոտայի բնակիչ 57-ամյա Գևորգ Մարտիրոսյանն է, իսկ նրա հետ եղած անձը՝ 32-ամյա Էդուարդ Մարտիրոսյանն է, ով ըստ ֆոտոլրագրողի, Գ. Մարտիրոսյանի որդին է:

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Գ. Մարտիրոսյանը ծառայում է ՌԴ զինված Ուժերի թիվ X բազայի տեսչության պետ, կոչումով փոխգնդապետ է, իսկ նրա տղան՝ Էդուարդը, աշխատում է «Հյուսիսային աստղ» ինտելեկտուալ տուրիզմի, սպորտի , առողջության, ընտանեկան տուրիզմի կենտրոնի տնօրեն:

Այլ ելք չունենալով՝ հայր ու որդի, ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում, ինքնակամ ներակայացել են ոստիկանություն:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս