«Հայկական Կիբեր Բանակը» կոտրել է ադրբեջանական նախարարության պաշտոնական կայքը
«Հայկական Կիբեր Բանակը» կոտրել է Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական ապահովության նախարարության պաշտոնական կայքը և գլխավոր էջում տեղադրել այս նկարը։
Հայ հաքերների այս հարձակման մասին ֆեյսբուքի իր էջում գրել է մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը. «Վայ, էլի կոտրվեց․․․Բա ասում էին նախարարությունները լավ պաշտպանված են։ Մի տաս օր առաջ էին նույն կայքը մերոնք կոտրել»,- հիշեցրել է փորձագետը։