Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու հրավերը
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/armen-arzumanyan-e1346076664833.jpg)
Panorama.am-ը ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանից փորձել է պարզել` արդյոք Սերժ Սարգսյանը նախատեսո՞ւմ է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին:
Հարցին, թե արդյո՞ք Հանրապետության նախագահը ծրագրում է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին, Ա. Արզումանյանը պատասխանել է.
«Գիտե՞ք, երեկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը: Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները»: