Բաժիններ՝

Ուժային հնարքի հետևանքով հոկեյիստը հաշմանդամ է դարձել

Շվեյցարական «Օլտեն» ակումբի հոկեյիստ Ռոնի Կելերը երկրի ներքին առաջնության խաղերից մեկում ստացած ծանր վնասվածքից հետո ցմահ կաթվածահար է եղել։

Ինչպես հայտնել է քաղաքային կլինիկայի գլխավոր բժիշկ Նոթվիլ Միխաել Բաումբերգերը, Կյոլերը վնասել է երկրորդ և հինգերորդ պարանոցային ողերը, ինչի պատճառով ամբողջ կյանքում կաթվածահար եղած կմնա։

Հավելենք, որ դատախազությունը մտադիր է քրեական գործ հարուցել կատարվածի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս