Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը․ ԱՀ ՄԻՊ
Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։
Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։
Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։
Շատ շտապ, առանց հապաղելու», – գրել է նա։