Բոլոր մրցանակները բաժին են հասնում Մեսսիին, սակայն ինձ համար լավագույնը Ռոնալդուն է. Վելա
24-ամյա մեքսիկացի հարձակվող Կարլոս Վելան հավաստիացրել է, որ չի պատրաստվում լքել «Ռեալ Սոսյեդադը» և վերադառնալ Լոնդոնի «Արսենալ», որը պահպանել է ֆուտբոլիստին գնելու իրավունքը:
«Ես գիտեմ, որ եթե «Արսենալը» ցանկանա վերադարձնել ինձ, ապա բավական կլինի վճարել ընդամենը 4 մլն եվրո, բայց ես ինձ հիանալի եմ զգում Իսպանիայում:
Եթե անկեղծ՝ երկրպագում եմ Մադրիդի «Ռեալին»: Բոլոր մրցանակները բաժին են հասնում Լիոնել Մեսսիին, բայց Կրիշտիանո Ռոնալդուի խաղարոճն ինձ ավելի հոգեհարազատ է: Ինձ համար լավագույնը պորտուգալացին է»,- Վելայի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը