ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը հորդորում է զերծ մնալ խուճապային տեղեկություններ տարածելուց

Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև կապի և համացանցի խափանումների պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ։

Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության տարածած հաղորդագրությունից, բնակչությանը խնդրում և հորդորում են զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից և հարցերի դեպքում դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն՝

044 249977

044 249988

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝

047 979047

Տեսանյութեր

Լրահոս