«Պուտինը շարունակ ատամներն է ցույց տալիս Ռուսաստանի հարևաններին». Երջանիկ Աբգարյան
ՀՀՇ նախկին անդամ Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Շակալ Պուտինը շարունակ ատամներն է ցույց տալիս Ռուսաստանի հարեւաններին: Սա ուղղակի ատում է աշխարհի բոլոր ժողովուրդներին, որոնք այս կամ այն կերպ դուրս են Ռուսաստանի թելադրանքների տիրույթներից: Բայց էլ ավելի ատում է նախկին խորհրդային հանրապետություններին, որոնց համարում է ռուսների ժառանգական կալվածք: Իր նորանկախ հարեւաններին խեղճացնելու համար այդ տականքը նոր նավթամուղներն ու գազամուղները կրկնակի եւ եռակի ծախսերի գնով կառուցում է ծովերի հատակներով՝ հարեւանների տարածքները շրջանցելու համար, ստիպում է վերջիններիս իրենց ռազմավարական եւ կարեւորագույն պետական ձեռնարկությունները վաճառել Ռուսաստանին որպես պետական սեփականություն, տնտեսական պատժամիջոցներ է կիրառում հարեւանների հանդեպ՝ աշխարհի բոլոր երկրների հարյուրավոր միլիարդների պարտքերը չեղյալ է համարում, բայց իր հարեւանների՝ նույնիսկ մի տասը միլիոնի պարտքի ուշացման համար տուգանքներ է կիրառում եւ այլն, եւ այլն, եւ այլն: Կոռուպցիայի, անարդարությունների, այլատյացության, պետական ունեցվածքի համընդհանուր թալանի եւ այլ արատավոր բարքերի մեջ թաղված Ռուսաստանի պուտինյան ղեկավարությունը ավանակի համառությամբ չի ուզում հասկանալ, որ հարեւան ժողովուրդները ռուսական հազարամյա կեղտով լցված այդ ախոռից ազատվելը համարում են իրենց ամենամեծ ազգային նվաճումը»: