Բաժիններ՝

Մեզ հարկավոր էր այդ 3 միավորը. Կառլեն Մկրտչյան

Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը խոսել է «Իլյիչևեցի» հետ կայացած Ուկրաինայի առաջնության 20-րդ տուրի հանդիպման (0։0) մասին։ Հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը։

– Գիտեինք, որ «Իլյիչևեցի» հետ հանդիպումը շատ կարևոր է։ Մեզ 3 միավոր էր հարկավոր։ Ամեն ինչ արեցինք հաղթելու համար, սակայն չստացվեց։

– Վատ եղանակն իր դերը խաղա՞ց։

– Եթե անկեղծ, այո։ Փոքր-ինչ այլ ֆուտբոլ ստացվեց։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նույնիսկ մարտավարական փոփոխություններ արեցինք։

– Մարզիչը խաղից առաջ ասե՞լ էր, թե ով պետք է իրացնի 11-մետրանոցը։

– Այո, խաղից առաջ մարզիչն ասաց, որ եթե նշանակվի 11-մետրանոց, ապա այն պետք է իրացնի Մորաեսը։

– Ի՞նչ պետք է ավելացնի «Մետալուրգը» հաջորդ հանդիպումների ժամանակ։

– Դա պետք է մարզիչն ասի։ Ես չեմ կարող այդ մասին ինչ-որ բան ասել։

– Մակրիդիսի բացակայությունը զգացվո՞ւմ էր։

– Այո, անշուշտ։ Նա հիանալի է գնդակ խլում, օգնում է թիմին։ Կիսապաշտպանությունը կապում է հարձակման հետ, և այսօր մենք զգացինք նրա բացակայությունը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս