Բաժիններ՝

Պետական կարևորության հարցով դիմել Քիմ Քարդաշյանի՞ն. մամուլ

«Ազատության հրապարակում հրավիրած առաջին հանրահավաքներից մեկի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Հայ ժողովուրդը խփում է իր թիվը, ոչ թե ուրիշ մարդ, և մեզ մոտ չի լինելու առաջին տիկին, որովհետև առաջին տիկինն ամեն մի ընտանիքի մայրն է, տատն է, աղջիկն է»: Հայտարարությունը շոյիչ էր յուրաքանչյուր հայ կնոջ համար, դրանով բարձրացվում, արժևորվում էր հայ կնոջ, մոր դերն ընտանիքի, ինչու չէ՝ նաև պետության կայացման գործում: Իրոք, յուրաքանչյուր հայ կին առաջին տիկին է իր ընտանիքում, տիկնանց տիկնոջ գոյությունն էլ, եթե համապատասխանում է բովանդակությանը, կարող է միայն օգուտ բերել»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում:.

«Ինչևէ, եթե անկեղծ, «Օրրանի» հայրենանվեր գործունեությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Արմենուհին, ինձ համար եղել է Տիկնանց տիկին: Բայց երբ մամուլում կարդացի, որ «Օրրան» կազմակերպության ամերիկյան բաժնի տնօրեն Քրիսթի Խաչիկյանը դիմել է Քիմ Քարդաշյանին՝ խնդրելով օգնել դրամահավաքին, որը նախատեսված է որբ երեխաների համար, ուղղակի ցնցվեցի, ու պատկերացումներիս պատը սկսեց տեղի տալ: Ինչո՞ւ, ինչո՞ւ հենց Քիմ Քարդաշյանին… Մի՞թե մոր, հայ մոր համար նույնն է, թե ով կամ ինչպես է օգնում իր երեխային…

Գուցե ես չեմ հասկանում այդ նոր մշակույթը և, ինչպես Ծովինար Լոկմագյոզյանն է գրառումների բանավեճում ասում, «…Ես համարում եմ, որ կյանքի փոփոխությունները հետևողական և համբերատար պայքարի արդյունք են. օրինակ, Դանիային 27 տարի պահանջվեց, որպեսզի դանիացին սովորի թուղթը գցել աղբարկղի մեջ, ավելի քիչ պահանջվեց իմ նման «լաչառներին», որպեսզի աղբը ոչ թե խողովակի կողքը դնեն, այլ՝ մեջը, իսկ քանի՞ տարի պահանջվեց ԱՄՆ-ին, որպեսզի վերանա սեգրեգացիա կոչված երևույթը, երբ կարող էին մոտենալ սևամորթին և թքել նրա երեսին …»:

Բայց մի՞թե ընդունելի է, որ սեքս-խորհրդանիշ Քիմ Քարդաշյանը, որի հետաքրքրությունների շրջանակն է՝ «Կցանկանայի իմանալ, թե ինչ է տղամարդն զգում ինձ հետ սեքսով զբաղվելիս», այցելի մեր մանուկների օրրան ու շոու կազմակերպի…  Մի՞թե կարելի է նման խոսքերով դիմել Քիմին. «Այսօրվա Հայաստանի ողբերգություններից մեկն այն է, որ խեղճ ծնողները երեխաներին ստիպում են փողոց դուրս գալ, փող մուրալու՝ որպես իրենց ընտանիքի միակ եկամտի աղբյուր»:

Ըստ այդմ՝ Հայաստանում չքավորությունը կրկնապատկվել է, և 14 հազար հայաստանցի երեխա դպրոց չի գնում, քանի որ նրանց ընտանիքներն իրենց դա թույլ տալ չեն կարող: Խաչիկյանը պատմում է, որ գոյատևելու համար այլ երեխաներ Հայաստանում սնունդ են փնտրում աղբի մեջ: Ընդունենք, որ այդպես է, բայց ո՞ւմ եք դիմում… Ես չեմ հասկանում այդ նոր մշակույթը, երբ պետական կարևորության հարցով պետք է դիմել Քիմ Քարդաշյանին… Եվ ուզում եմ չհավատալ այդ նամակի պատմությանը…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս