Ադրբեջանը պարտավոր է միջազգայնորեն ընդունված երաշխիքներ տրամադրել, որ ԼՂ բնակչությունը անվտանգ կապրի իրենց տներում․ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա

Միացյալ Նահանգները կշարունակի իր ջանքերն արժանապատիվ և տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Այս մասին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարեց պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։

Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցրեց Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների մասին ու հավելեց, որ «խաղաղության պայմանագրին հասնելը հեշտ չի լինի»:

Քիմի խոսքերով՝ դրա կարևոր տարրերից է լինելու «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովումը»:

«Ադրբեջանը պարտավոր է միջազգայնորեն ընդունված երաշխիքներ տրամադրել, որ ԼՂ բնակչությունը անվտանգ կապրի իրենց տներում»,- ընդգծեց նա:

Տեսանյութեր

Լրահոս