Բաժիններ՝

Դժբախտ պատահար Երևանում. ալեհավաք տեղադրելու ժամանակ 59-ամյա քաղաքացին բարձրահարկ շենքից ընկել և մահացել է

Այսօր՝ մարտի 8-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիներից, որ Հարավ-Արևմտյան թաղամասի՝ Բաբաջանյան՝ 83 շենքի բակում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ Մալաթիայի Ոստիկանության պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ:

Տեղում էին նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննչական խումբը՝ քննիչ Արամայիս Սահակյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի 7-րդ հարկի 32 տան բնակիչ՝ Սյունքի մարզում հաշվառված, 59-ամյա Գովել Ավաքիմյանի դին:

Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացածը աշխատաում էր «Արփա-Սևան» ընկերությունում և ալեհավաք տեղադրելու ժամանակ է վայր ընկել:

Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

shamshyan.com

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս