Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են ԿԸՀ
![](https://168.am/wp-content/uploads/2023/09/1119399.jpg)
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ ներկայացուցիչները սեպտեմբերի 13-ին այցելել են Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը և Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը։