Բաժիններ՝

Հրանտ Բագրատյանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրութուններին. մամուլ

«Երեկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեկնել է Ուկրաինա: 10 օրից վերադառնալով, նա պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնել»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.

«Մեզ հետ զրույցում նա չժխտեց, որ պատրաստ է նաև դաշինքով մասնակցել, սակայն առ այս պահը այդ թեմայով բանակցություններ այլ ուժերի հետ չեն ընթացել, և որևէ առաջարկ չի քննարկվել: Ամբողջ խնդիրն այն է, որ «Ժառանգությունը» դեռ չի կողմնորոշվել իր մասնակցության կապակցությամբ և դեռևս հետընտրական գործընթացների մեջ է:

Եթե մինչև մարտի 21-ը՝ ցուցակները ներկայացնելու վերջին օրը, միավորում տեղի չունենա, պրն Բագրատյանը պատրաստվում է Երևանի ընտրություններին գնալ բացառապես իր՝ «Ազատություն» կուսակցության ցուցակով, որը, բնականաբար, կգլխավորի ինքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս