«Oտարերկրյա ներդրողներն այժմ ավելի մեծ հետաքրքրությամբ են վերաբերվում Թուրքիային». Financial Times
Բրիտանական «Financial Times»-ն անդրադարձել է Թուրքիայի «Միջնաժամկետ ծրագրին», որն իրենից ներկայացնում է երկրի տնտեսության վերաբերյալ առաջիկա 3 տարիների համար նախատեսված ծրագիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կայքը նշել, որ Թուրքիայի տնտեսական քաղաքականության վերանայումը գրավել է վերջին տարիներին երկիրը լքած ֆոնդերի կառավարիչների ուշադրությունը, և օտարերկրյա ներդրողները «ուղղվել են» դեպի թուրքական բաժնետոմսերն ու պարտատոմսերը։
Զեկույցում, որը ներառել է նաև փորձագիտական կարծիքներ, գրում է․ «Ընդունված որոշումներով որակյալ ինստիտուցիոնալ օտարերկրյա ներդրողներն այժմ ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Թուրքիայի տնտեսության նկատմամբ»։
Նշվում է, որ հետաքրքրությունը բավականին մեծ է, քանի որ Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի, ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի պահանջարկը վերակենտրոնանում է Թուրքիայի վրա՝ որպես ներդրումային ուղղություն: Դրանից բացի՝ հունիսի սկզբից սկսած՝ օտարերկրյա ներդրողները թուրքական ֆոնդային շուկա են փոխանցել մոտ 1․4 մլրդ դոլար։