Պատերազմից 5 պակաս Փաշինյանն առաջարկում է դպրոցներում ոչ թե երգել, այլ արտասանել Հայաստանի օրհներգը

Վերջին շաբաթներին Հայաստանի մարզերն ընկած, ասֆալտ չափագրող Նիկոլ Փաշինյանը եռացող տարածաշրջանում գլոբալ աշխարհաքաղաքական տեկտոնիկ ցնցումների ֆոնին հայաստանյան դպրոցներում աշխարհացունց «խնդիր» է նկատել: Պարզվում է, Հայաստանի դպրոցներում, ուր ինքն այցելել է, մոտ 6 դպրոց ընդհանուր առմամբ, ամեն տեղ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը տարբեր տոնայնությամբ են երգել աշակերտները:

«6 տարբեր արագություն, 6 տարբեր տեքստի տնային բաժանում… Այսինքն՝ սա էլ է մեզ համար խնդիր: Չի կարող պետական մի հիմնարկում հիմնը մի տեմպով հնչել, տեքստը՝ մի տուն ավել, մի տուն պակաս…»,-աշակերտներին դիմելով՝ լուրջ դեմքով ասում էր իրեն երկրի ղեկավար համարող այս անձը:

Հետո առաջարկեց, քանի դեռ հիմնը չեն ստանդարտացրել, բոլոր դպրոցներին հրահանգ տալ՝ երեխաներն առանց երաժշտական ուղեկցման կատարեն հիմնը:

Ամբողջ երկիրը 5 տարի շարունակ պերմանենտ աղետի մեջ պահող, հազարավոր զոհերի պատճառ դարձած, պետության սուվերեն տարածքները ադրբեջանցուն բանավոր համաձայնությամբ զիջած, երկրում թշնամական բանակ ունեցող ու անխուսափելի պատերազմի շեմին գտնվող այս մարդուն փաստորեն այս պահին միակ անհանգստացնող բանը հիմնի տոնայնության փոփոխությունն է: Թող Սնուփ Դոգին առաջարկի ստանդարտացնել, փողը տալ տալ է: 6 միլիոն դոլարի մեջ թերևս կարող են տեղավորվել:

Կարդացեք նաև

Իսկ ընդհանուր առմամբ այս մարդը մի խնդիր ունի. այդպես էլ չհասկացավ՝ էս երկիրը մի պրոբլեմ ունի, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է:

Տեսանյութեր

Լրահոս