Moody’s բարձրացրել է Թուրքիայի տնտեսական աճի հավանականությունը կանխատեսումներում

Միջազգային «Moody’s» վարկային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի տնտեսության աճի վերաբերյալ այս տարվա հավանականությունը բարձրացրել է։ Moody’s-ը հրապարակել է իր Global Macro Outlook 2023-24 զեկույցի օգոստոսյան համարը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ «Անադոլու» լրատվական գործակալության՝ այս տարի Թուրքիայի տնտեսության աճն ակնկալվում է 4․2%, իսկ հաջորդ տարի՝ 3%։

Moody’s-ը մայիսին հրապարակված իր կանխատեսումներում գրել էր, որ Թուրքիայի տնտեսությունն այս տարի կաճի 2․6%-ով, իսկ հաջորդ տարի՝ 2 %-ով։ 2023-ի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը գերազանցել է սպասելիքները շատ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Բրազիլիայում, Մեքսիկայում, Հնդկաստանում և Թուրքիայում։

Համարում, որը ներառում է նաև գնաճի կանխատեսումներ, նշվել է, որ տարեվերջին Թուրքիայում սպասվում է 51․2% գնաճ, իսկ հաջորդ տարի՝ 48․7%։

Տեսանյութեր

Լրահոս