82-ամյա կինը կանգառում հանկարծամահ է եղել . մեկ ժամից ավել է` դատաբժիշկը չի բարեհաճում (լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 7-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Ազատության թիվ 25 շենքի դիմաց՝ մայթեզրին, հանկարծամահ է եղել մեծահասակ մի կին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննչական բաժնի քննիչ Սմբատ Մովսիսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև դիակ տեղափոխող բրիգադը և Երևանի ՃՈ աշխատակիցները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատական բժիշկը, ինչպես միշտ, ուշանում է: Տեղում են նաև հանկարծամահ եղած տիկնոջ հարազատները, իսկ մահացածը Երևանի բնակիչ, 82-ամյա Լենա Գրիգորյանն էր:
Քննիչի որոշմամբ նշանակվել են փորձաքննություններ:
Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացածը երթուղային տաքսուց իջել է և վատ է զգացել, ինչի հետևանքով էլ մահացել է: