«Հորս տնից չեմ բերել էդ պաշտոնը, որ հիմա ուրիշին տամ». մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպե՞ս է վերաբերվում լուրերին, որ հնարավոր է Դավիթ Հարությունյանը կրկին դառնա արդարադատության նախարար, հարցրինք Հրայր Թովմասյանին: «Երբ նշանակվեցի արդարադատության նախարար, իմ առաջին մտքերից մեկը հետևյալն էր՝ չեմ մեկնաբանում այն խոսք-զրույցները, որոնք սկսում են՝ ախչի, լսե՞լ ես, որ…»: Բայց «ախչի, լսել ես, որ…»-ի շրջանակներում պնդում են, որ ՀՀԿ հին «գվարդիան» փորձում է ամեն ինչ անել, որպեսզի իր քարտ-բլանշն առաջիկայում չկորցնի:
«Ասողը մեր երկրում և այս պարագայում 1 մարդ է կամ 2՝ ապագա վարչապետը և հանրապետության նախագահը, ուրիշ ասող չկա»: Ուրեմն «պրոգնոզ» արեք: «Ա՜, եթե պրոգնոզ, էդ դեպքում պիտի ուրիշին հարցնեք, ես, ցավոք սրտի, պրոգնոզներ էլ չեմ անում»: Պատրա՞ստ եք Ձեր պաշտոնը տալ ուրիշի: «Հորս տնից չեմ բերել էդ պաշտոնը, որ հիմա ուրիշին տամ»»: