Յուվենտուսը և ՊՍԺ-ն քառորդ եզրափակիչում են. Չեմպիոնների լիգա (տեսանյութ)
Այսօր Չեմպիիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կայացավ պատասխան ևս 2 հանդիպում։ Քառորդ եզրափակիչ փուլի ուղեգրեր ձեռք բերած «Ռեալին» և Դորտմունդի «Բորուսիային» այսօր միացան նաև «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն։
Իտալական թիմը երկու անպատասխան գնդակ ուղարկեց շոտլանդական ակումբի դարպասը՝ 2։0, և դիմակայության ընդհանուր հաշիվը հասցրեց 5։0-ի։
Իսկ ՊՍԺ-ն, չնայած առաջինը գոլ բաց թողեց «Վալենսիայից», սակայն շատ կարճ ժամանակ անց կարողացավ հավասարեցնել հաշիվը և հասնել ցանկալի արդյունքի՝ 1։1։
Մարտի 6, 2013/ Առաջին հանդիպման արդյունքը՝ 3։0 | ||
Յուվենտուս | 2 | 1։0՝ Մատրի (24ր.), 2։0՝ Կվալյարելա (65ր.) |
Սելտիկ | 0 |
Մատրի 6, 2013/ Առաջին հանդիպման արդյունքը՝ 2։1 | ||
ՊՍԺ | 1 | 0։1 ՝Խոնաս (55ր.), 1։1՝ Լավեցի (66ր.) |
Վալենսիա | 1 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը