Չավեսի մահվան լուրը հաղորդող լրագրողին ծեծել են ուղիղ եթերում (տեսանյութ)
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ծեծի են ենթարկել կոլումբիական RCN-ն հեռուստաալիքի լրագրող Կարմեն Անդրեա Ռենխիֆոյին: Այս մասին հաղորդում է NTN 24-ը:
Վերջինս Կարակասի հոսպիտալի առջև ուղիղ եթերում հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան մասին, ինչից հետո մի խումբ քաղաքական ակտիվիստներ գրոհել են նրան և հայհոյել:
Այդուհանդերձ, Անդրեա Ռենխիֆոն շարունակել է ուղիղ ռեպորտաժը, այդ ժամանակ ամբոխից ոմանք հարձակվել են նրա վրա, և նրանցից մեկն ուժեղ հարվածել է լրագրողի գլխին: Այս ամենը ֆիքսվել է օպերատորի կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում: