Բաժիններ՝

Ավտոտնակում կայանած «Nissan» մակնիշի սվտոմեքենա է այրվել

։Օգոստոսի 25-ին, ժամը 19։40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի Ժանյակագործների փողոցում երկհարկանի տան ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:Պարզվել է, որ հրդեհը բռնկվելէ տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին, մարվել՝ 19:58-ին: Այրվել է ավտոտնակում կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս