Բաժիններ՝

Նոր Նորքի բարձրահարակ շենքերից մեկի բակում, հայտնաբերվել է տղամարդու դի․ shamshyan.com

Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանություն հատկանիշներով: Այս մասին գրել է shamshyan.com-ը։

Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է օգոստոսի 23-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով: Այդ օրը՝ ժամը 23:25-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Վիլնյուսի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բակում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 52-ամյա Աղվան Ղ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպանություն է գործել 9-րդ հարկի պատուհանից ցած նետվելու միջոցով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Աղվան Ղ.-ն հաշվառված է եղել «Հոգեկան առողջության կենտրոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս