Հայաստանը Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում մեդալակիր ունի
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնի ընթացքում լողի 200 մ բատերֆլայ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը 2.24,43 արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր՝ սահմանելով ՀՀ նոր ռեկորդ։
Ինչպես տեղեկացնում է «Sports.ru» կայքը, Վարսենիկ Մանուչարյանը դուրս է եկել 50 մ բատերֆլայ մրցաձևի կիսաեզրափակիչ։
Համալսարանական սպորտի միջազգային փառատոնը մեկնարկել է օգոստոսի 19-ին և կտևի մինչև օգոստոսի 31-ը։ Այդ ստուգատեսին մասնակցում է նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական պատվիրակությունը։