Բաժիններ՝

Երիտասարդի պայուսակում լիցքավորված ատրճանակ կար

Օգոստոսի 22-ին, ժամը 00.05-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները ահազանգի հետքերով մեկնել են Տիտոգրադյան փողոց: Շենքերից մեկի հետնամասում նկատել են երեք երիտասարդի, որոնցից մեկը ոստիկաններին տեսնելով՝ փորձել է նետել պայուսակն ու աննկատ հեռանալ: Պարեկները, վիճաբանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են ներկայացրել երիտասարդներին: Բաժնում նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս