Բաժիններ՝

Շվանիձոր գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Շվանիձոր գյուղում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով օգոստոսի 22-ին դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «Արևիք» ազգային պարկի 4 աշխատակից։

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հրդեհը մարվել է ժամը 15։35-ին։ Այրվել են 45 հա խոտածածկույթ և 5 հա բուսածածկույթ:

Օգոստոսի 19-ին, ժամը 14։21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շվանիձոր գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս