Բաժիններ՝

Ըստ սոցցանցերում տարածված տեղեկությունների՝ Ադրբեջանում պահեստազորի զինծառայողները զորավարժությունների են կանչվում

Ըստ սոցցանցերում տարածված տեղեկությունների՝ Ադրբեջանում պահեստազորի զինծառայողները զորավարժությունների են կանչվում:

Այս կապակցությամբ ադրբեջանական Oxu.az լրատվական կայքից կապ են հաստատել զորահավաքի և զորակոչի պետական ծառայության հետ։ Լրագրողների հարցին պատասխանել է հասարակայնության հետ կապերի և միջազգային հարաբերությունների բաժնի պետ Փարվիզ Սադրեդդինովը՝ ասելով, որ անհանգստանալու հիմքեր չկան:

«Զինվորական պարտավորության և զինվորական ծառայության մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն՝ պահեստազորում գտնվելու ժամանակահատվածում զինծառայողները կարող են կանչվել զինվորական պատրաստության, զինվորական ստուգումների և հատուկ հավաքների։ Նման վարժանքներ կարող են անցկացվել տարվա ընթացքում մի քանի անգամ»,- ասել է նա։

Սակայն պետք է հաշվի առնել, որ սա իրականացվում է ադրբեջանական կողմից շարունակաբար հրադադարի ռեժիմի խախտման, ապատեղեկությունների և հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից օրական մի քանի անգամ տարածվող կեղծ հաղորդագրությունների ֆոնին:

Այս ամենն ուղղակի հերթական ապացույցը և զգուշացումն է այն բանի, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե Հայաստանի հետ որպես խաղաղ հարևաններ գոյակցությունն է, այլ՝ Հայաստանի ոչնչացումը:

Հայկական ալիք

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս