Բաժիններ՝

Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ

Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ. թռիչքները Երևանից տեղի կունենան ժամը 08։00-ին, Կապանից՝ ժամը 10։00-ին։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մեկնել Երևանից Կապան ու Կապանից Երևան օդանավով, արդեն ունեն այդ հնարավորությունը:

Թռիչքները՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ

Թռիչքը Երևանից՝ ժամը 08։00,

Կապանից՝ ժամը 10։00։

Տոմսերի ամրագրումների համար կարող եք դիմել «Ատլանտիս» ընկերություն։

Արժեքը ՝ սկսած 20.000 դրամից»,- ասվում է գրառման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031