Բաժիններ՝

Ժողինստիտուտի մասնաշենքերից մեկում հայտնաբերվել է «Սուր և Նիզակ» ընկերության պահնորդի դին. Shamshyan.com

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակի փողոց 7 հասցեում գործող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 6-րդ մասնաշենքում դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ Ռուբեն Հ․-ն է, ում տարիքը ճշտվում է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Սուր և Նիզակ» ընկերության պահնորդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս