Մենենդեսն ու Պադիլլան դիմել են ՄԱԿ–ի ԱԽ ԱՄՆ ներկայացուցչին` կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն ու սենատոր Ալեքս Պադիլլան պաշտոնական նամակ են հղել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին Լեռնային Ղարաբաղի հարցով։

Նրանք կոչ են արել ԱՄՆ մշտական ներկայացուցչին համագործակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների հետ, որպեսզի ճնշում գործադրեն Ադրբեջանի կառավարության վրա՝ ԼՂ շրջափակումը վերացնելու և կանխելու Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտմանն ուղղված համակարգված ջանքերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031