Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ԼՂ-ում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստին, որի օրակարգում կլինի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին»,- հայտնել է Բադալյանը։

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն օգոստոսի 16-ին արտակարգ նիստ է հրավիրել՝ արձագանքելով Հայաստանի ահազանգին այն մասին, որ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ է հարևան Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով 120 հազար մարդ սովի է մատնվել ու բախվել լայնամասշտաբ հումանիտար աղետի։

Տեսանյութեր

Լրահոս