Բաժիններ՝

Ճապոնիայում ավելի քան 550 չվերթ է չեղարկվել թայֆունի պատճառով

Ճապոնական ավիաընկերությունները չեղարկել են ավելի քան 550 չվերթ հզոր «Լան» թայֆունի մոտենալու կապակցությամբ, որը երեքշաբթի օրը պետք է հասնի արևմտյան Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափ։

Այս մասին հայտնել է Kyodo-ն:

Մասվավորապես, Japan Airlines Co. ավիաընկերությունը որոշում է ընդունել օգոստոսի 14-ին 19 չվերթ չեղարկելու մասին Օսակայի միջազգային օդանավակայանում և ևս 240 չվերթ՝ օգոստոսի 15-ին, որը կվերաբերի մոտավորապես 24,8 հազար ուղևորի:

Իր հերթին All Nippon Airways Co., Ltd. ավիափոխադրողը նման որոշում է ընդունել օգոստոսի 15-ին 310 չվերթի նկատմամբ:

Թայֆունը ներկայում գտնվում է Սիոնոմիսակի հրվանդանից 150 կմ դեպի հարավ-արևելք (Հոնսյուի ամենահարավային կետը) և շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք։ Քամու պոռթկումները հասնում են ժամում 180 կիլոմետրի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս