Բաժիններ՝

Գյումրի-Երևան ավտոճանապարհին վթարի ենթարկված զբոսաշրջային միկրոավտոբուսը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից

Գյումրի-Երևան ավտոճանապարհին վթարի ենթարկված միկրոավտոբուսի ուղևորները վերադառնում էին Թուրքիայում գտնվող պատմական հայկական բնակավայրեր կատարած ուղևորությունից։

Գյումրիում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատել է վթարի հետևանքով տուժածներից մեկի հարազատը։

Միկրոավտոբուսը պատկանել է «Համշեն տուր» տուրիստական ընկերությանը։ Ընկերության հիմնադիր Գևորգ Պետրոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ միկրոավտոբուսը խմբին տեղափոխելիս է եղել Արևմտյան Հայաստանից։

Վթարի հետևանքով մահացել է 11 մարդ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Գյումրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ վթարից հետո «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 մարդ, որոնցից երեքը մահացած են եղել, մեկը տեղափոխվել է Երևանի Համալսարանական հիվանդանոց, իսկ 5-ն այս պահին գտնվում են «Գյումրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վթարի հետևանքով ևս 3 տուժած դեպքի վայրից տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն․ նրանց առողջական վիճակը գնահատվել է թեթև: Նրանք հետազոտվել են, ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս