Կիպրոսի ԱԳ նախարարն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացնելու կոչ է արել

Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը հայտարարել է իր լիակատար աջակցությունը Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացնելու կոչ արել։

«Հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո հումանիտար սուր ճգնաժամի խնդրի շուրջ։

Վերահաստատեցի Կիպրոսի լիակատար աջակցությունը Հայաստանին և կոչ արեցի Ադրբեջանին վերացնել շրջափակումը՝ համաձայն 2020 թվականի հրադադարի հայտարարության և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման»,- գրել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարը X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոգում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031